суббота, 10 января 2015 г.

Էկոլոգիա

1.Համեմատել հիմանական վառելիքային ռեսուրսները (նավթ, բնական գազ, ածուխ): Դիտարկելով դրանք տնտեսական, ռեսուրսապահովության և էկոլոգիական տեսանկյուններից:
2.Համեմատել էլեկտրաէներգիա ստացման ավանդական և այլընտրանքային աղբյուրները, առանձնացնելով դրանց դրական և բացասական կողմերը:

1.Նավթը բաղկացած է ածխածնից, ջրածնից, ազոտից, ծծումբից և թթվածնից:
 Նավթն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում` բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում` ջրային բույսերի, կենդանիների ու միկրոօրգանիզմների մնացորդների քայքայումից: Վառելիքային ռեսուրսներից նավթը համարվում է ամենակարևորը:
 Նավթի վերամշակումից ստանում են բենզինի տարբեր տեսակներ, դիզելային վառելիք, մազութ: Նավթից ստացված հումքից արտադրում են արդյունաբերության, գյուղատնտեսության, կենացաղի համար կարևորագույն քիմիկատներ:
 Նավթը արդյունահանվում է երկրի կեղևում գտնվող նավթաբեր շերտերից: Այդ հորատանցքները փորվում են ինչպես ցամաքի, այնպես էլ ծովի հատակին:
 Նավթը տեղափոխվում է հիմնականում երեք եղանակով` նավթամուղներով, երկաթուղով, նավերով:
Նավթամուղերի կառուցման ընթացքում ավերվում են էկոհամակարգերը, որորվհետև դրանք հաճախ անցնում են անտառապատատ տարածքներով: Եթե նավթամուղը անցնում է ջրային ավազանների հատակային մասով, ապա այս դեպքում մեծանում է ջրային ավազանների նավթամթերքներով աղտոտվելու ռիսկը: Հսկայական է տրանսպորտի դերը մթնոլորտն աղտոտման գործում:
Ներկայումս նավթի համաշխարհային ծավալները գնահատվում են շուրջ 140 մլրդ տոննա: Սպառման ներկայիս տեմպերի պահպանման դեպքում այն մարդկությանը կբավականացնի մոտ 40 տարի: Նավթ արդոյւնահանվում է աշխարհի շուրջ 70 երկրներում, սակայն առաջատար են հետևյալ երկրները` Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը և այլն:
 Բնական գազը օգտակար անհամ, անոտ և անգույն գազային միացություն է, օգտակար հանածո, որն առաջացել է երկրի ընդերքում: Երկրի ընդերքում բնական գազը գտնվում է միայն գազային վիճակում, պարունակվում է ապարների շերտերում:
 Բնական գազի կազմի մեջ գերակշռում է մեթանը(CH4)` 92-98 %, որոշակի քանակությամբ կարող են հանդիպել նաև ածխաջրածնային այլ միացություններ`  էթան(C2H6), պրոպան(C3H8), բութան (C4H10) և այլն:
Բնական գազի պաշաներով հարուստ երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Կանադան, Նիդեռլանդները, Իրանը, Չինաստանը, Նորվեգիան, Ինդոնեզիան:
 Ներկայումս գազի տեղափոխման հիմնական միջոցը խողովակաշարերն են:
 Բնական գազը հսկայական դեր ունի ինչպես կենցաղում, այնպես էլ արդյունաբերության մեջ: ՋԷԿ-երում օգտագործվող  վառելիքների շարքում այն զիջում է միայն ածխին: Սակայն այս ոլորտում գազի դերը անընդհատ աճում է: Բնական գազը մեծ ծավալներով օգտագործվում է մետաղամշակման ոլորտում:
Ածուխը ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածո է, որն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում:
Ածուխը երեք հիմնական հանածո վառելիքներից (նավթ և գազ) ամենաէժան, ամենատարածված, ամենաառատ և շրջակա միջավայրի համար ամենավտանգավորն է, այրվելով այն ինտենսիվորեն աղտոտում է մթնոլորտը:
Կախված հանքի խորությունից ածխի արդյունահանումը կարող է  կատարվել երկու եղանակով` ստորգենյա և բաց եղանակով: Երկու դեպքում էլ մեծ վնաս է հասցվում բնությանը:
Ածուխը երեք հիմնական հանածո վառելիքներից ամենատարածվածն է, նրա պաշարները դեռ 400 տարի կբավականացնեն մարդությանը:
Զարգացած արդյունաբերական երկրներից ածխի պաշարներով հարուստ են` ԱՄՆ-ը, ՌԴ-ն, ՀԱՀ-ը, Ավստրալիան, Կանադան, Լեհաստանը, Ուկրաինան:
2.Էլեկտրաէներգիայի ստացման ավանդական աղբյուրներն են` ՀԷԿ-ները, ՋԷԿ-երը, ԱԷԿ-երը և ՋՐԷԿ-երը:
Էլեկտրաէներգիայի ստացման ավանդական աղբյուրները ապահովում են մարդկությանը անհրաժեշտ էլեկտրաէներգիայի քանակը, սակայն մեծ վնաս են հասցնում բնությանը` Երկրի մթնոլորտ է արտանետվում մեծ թվով թունավոր գազեր ավելացնելով մթնոլորտում ածխածնի քանակը:
Էլեկտրաէներգիա ստացման այլընտրանքային աղբյուրներն են քամու էներգիան, արևի էներգիան և այլն:
Էլեկտրաէներգիա ստացման այլընտրանքային աղբյուրները վնաս չեն հասցնում բնությանը, բայց չեն ապահովում մարդկությանը անհրաժեշտ էլեկտրաէներգիայի քանակը:

Комментариев нет:

Отправить комментарий