среда, 28 января 2015 г.

Թումանյան-Մարո

Պատմվածքը հին ժամանակների մասին է, երբ ընդուված էր այն ինչը որ հիմա բարբարոսություն է հիշեցնում:

Friendship

The definition of a friend has changed in today’s technologically connected world. Today we may think we have many “friends.” It is true: we do enjoy the ability to be informed and to stay current with what is happening in the lives of many of our acquaintances as well as current and former friends and even people we have not met personally whom we call our friends.In the context of social media, the term “friend” is often used to describecontacts rather than relationships. You have the ability to send your “friends” a message, but this is not the same thing as having a relationship with a person one on one. Sometimes our preoccupation is on having friends. Perhaps we should focus on being a friend. rue friends influence those with whom they associate to “rise a little higher [and] be a little better.” You can help one another, particularly young men, prepare for and serve honorable missions. You can help one another remain morally clean. Your righteous influence and friendship can have an eternal effect not only on the lives of those with whom you associate but also on generations to come.

Ես կարողանում եմ (Անգլերեն)

The sport we in the United States know as football is more properly called gridiron football, for the vertical yard lines that mark the field. Closely related to two English sports—rugby and soccer (or association football)—gridiron football originated at universities in North America, primarily the United States, in the late 19th century. On November 6, 1869, players from Princeton and Rutgers held the first intercollegiate football contest in New Brunswick, New Jersey, playing a soccer-style game with rules adapted from the London Football Association. While a number of other elite Northeastern colleges took up the sport in the 1870s, Harvard University maintained its! distance by sticking to a rugby-soccer hybrid called the “Boston Game.” In May 1874, after a match against McGill University of Montreal, the Harvard players decided they preferred McGill’s rugby-style rules to their own. In 1875, Harvard and Yale played their first intercollegiate match, and Yale players and spectators (including Princeton students) embraced the rugby style as well.
Միացյալ Նահանգներում ֆուտբոլին ավելի պատշաճ կերպով ասում էին Դեկորակալ(մետաղյացանց) ֆուտբոլուղղահայաց լայնությամբ խոտածածկ   դաշտումԴա սերտորենկապված է երկու անգլիական սպոռտերին՝ Ռեգբի և ՍոքերԴեկորակալ Ֆուտբոլը ծագել էՀյուսիսային Ամերիկայի Համալսարաններիցհիմնականում միացյալ նահանգներից, 19-րդ դարի մոտակայքում: 1869 թ-ի Նոյեմբերի 6-ին, Պրինսթոնի և Ռատգերսի միջև եղել էառաջին միջբուհական ֆուտբոլային մրցույթը՝ Նյու Բրանսուիքում, Նյու Ջերսեյում, խաղացին Լոնդոնի ֆուտբոլի միության կողմից հաստատված կանոններովՄի շարքհյուսիս-արևելյան էլիտար քոլեջներում մցրեցին այդ  սպորտը 1870 թ-ինՀարվարդի համալսարանում Ռեգբիին կոչեցին Բոստոմյան խաղ: 1874 թ-ի մայիսին  Մքգիլ համալսարանի դեմ խաղից հետո նրանք որոշեցին Մքգիլի կանոնները մցնել իրենցինի շարքերում: 1875 թ-ին Հարվարդը և Յեյլը խաղացին իրենց առաջին միջբուհային խաղը, իսկ Յեյլի խաղացողները և հանդիսատեսները ունդունեցին, որ Ռեգբին լավ մարզաձև է:  Մարդիկ պատասխանատվություն ունեցան պահպանելու Ռեգբի մարզաձևը:

                                                                                    Նյութը թարգմանել եմ այստեղից

понедельник, 12 января 2015 г.

Ես կարող եմ

Ես Էնրի Վարդանյանն եմ` 10³ դասարանից խոսքի մշակույթ առարկայի շրջանականերում տեղադրել եմ նյութեր, որոնց կատարման ժամանակ
ման ձեռք եմ բերել որոշ հմտություններ:
Գրական խաղ բոդլերյան մոտիվներով: Փուլ II: Ես՝ քո մասին:

Ես թերթեցի Նարեկ Խլոյանի բլոգը և առաջարկում եմ նրան ստեղծել թարգմանությունների ժողովածու:
http://narekkhloyan.blogspot.com

Նամակ ձմեռ պապիկին

Սիրելի Ձմեռ պապիկ: Ցանկանում եմ, որ այս տարի այդ ֆուտբոլային տիտանը ֆանտաստիկ ֆուտբոլիստներով համալրված այդ թիմը երեք տարվա դադարից հետո կրկին դառնա Իտալիայի չեմպիոն, իսկ ահա մյուս խաղարկությունում դառնա Չեմպիոնների լիգայի հաղթող ու միջազգային գավաթների քանակով կրկին շրջանցի Մադրիդի "Ռեալին": Դե իհարկե դու հասկացար, որ խոսքը "ՄԻԼԱՆԻ"մասին է:

воскресенье, 11 января 2015 г.

Ձիրավի ճակատամարտ

Ձիրավի ճակատամարտը տեղի է ունեցել 371 թ. Ձիրավի դաշտում (Այրարատ նահանգի Բագրևանդ գավառ) մի կողմից հայկական զորքի, որին օժանդակում էր հռոմեական մի զորամիավորում, մյուս կողմից` պարսկական բանակի միջև, որն ավարտվել է հայերի լիակատար հաղթանակով:
Հայկական զորքը ղեկավարում էին Պապ թագավորը և Մուշեղ Մամիկոնյան զորավարը: Պարսկական զորքերը դուրս են շպրտվում երկրի սահմաններից և Պապ թագավորը կարողանում է հաստատվել գահի վրա: Մուշեղ Մամիկոնյանը, զարգացնելով հաջողությունը, վերանվաճում է Արշակ Բ գերությունից հետո (368 թ.) անիշխանության տարիներին Մեծ Հայքից անջատված սահմանային տարածքները` (Ուտիք, Գուգարք, Կորճայք, Աղձնիք և այլն):

Ճակատամարտը

Տեղադրություն

Ձիրավի ճակատամարտը տեղի է ունեցել 371 թ. հայկական և պարսկական զորաբանակների միջև Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավ (Ձրավ) գյուղի մերձակա դաշտում, Նպատ լեռան հյուսիսային ստորոտին՝ Արածանու գետահովտում:

Ուժերը

Հայկական զորաբանակն առաջնորդել են Պապ թագավորը, սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը և ասպետ Սմբատ Բագրատունին: Հայերին աջակցել է հռոմեական մի զորամաս: Պարսկական բանակին օգնել են աղվանական և ղեկերի (լեզգիների) զորքերը՝ Ուռնայր և Շերգիր թագավորների գլխավորությամբ, ինչպես նաև Հայոց գահին հավակնող Մերուժան Արծրունու ուժերը:

Բուն մարտը

Գարնանը պարսկական բանակը Ատրպատականից ներխուժելով Մեծ Հայք և հասնելով Ձիրավի դաշտ՝ բանակել է հայկական և հռոմեական զորաճամբարի դիմաց: Ճակատամարտը սկսվել է վաղ առավոտյան՝ հայկական զորքերի հարձակումով և շարունակվել մինչև ուշ երեկո: Հռոմեական պատմիչ Ամմիանոս Մարկելինոսը վկայում է, որ Վաղես կայսրը իր զորքին հանձնարարել էր սոսկ պաշտպանվել և չդիմել հարձակողական գործողությունների: Իսկ Մովսես Խորենացին գրում է, որ ճակատամարտի ընթացքում հռոմեական վահանակիր հետևազորը բավարարվել է երբեմն նահանջի դիմաց հայկական ջոկատներին վահանափակելով և թշնամու հակագրոհներից պաշտպանելով: Սպանդարտ Կամսարականի գլխավորած զորաթևը, գրոհելով հակառակորդի կենտրոնի վրա, ջախջախել և փախուստի է մատնել նրան: Ղեկերի Շերգիր թագավորը մարտում սպանվել է, իսկ աղվանների Ուռնայր թագավորը՝ վիրավորվել: Սմբատ Բագրատունին, հետապնդելով մարտադաշտից ճողոպրած Մերուժան Արծրունուն, Կոգովիտ գավառի արևելյան ճահճուտների (Շամբի) մոտ ձերբակալել և մահապատժի է ենթարկել նրան: Ծանր կորուստներ կրած և մարտական դասավորությունը կորցրած պարսկական բանակը, չդիմանալով հայկական զորքի գրոհներին, դիմել է խուճապահար փախուստի: Հայկական հեծելազորը թշնամու մնացորդներին հալածել է մինչև Ատրպատական:

Հետևանք

Ձիրավի ճակատամարտից հետո Շապուհ II արքան հարկադրված է եղել հաշտության պայմանագիր ստորագրել Վաղես կայսեր հետ, ճանաչել Մեծ Հայքի անկախությունն ու Պապի գահը:

суббота, 10 января 2015 г.

Էկոլոգիա


1.Ինչպիսի՞ օդ ենք շնչում մենք:
2.Ինչն է աղտոտում մեր միջավայրի մթնոլորտը:
3.Ինչպե՞ս է ազդում աղտոտված մթնոլոտը ձեր առողջության վրա, բերել օրինակներ:
4.Ինչպե՞ս պահպանենք մթնոլորտը աղտոտումից:

1-2.Հայաստանում մթնոլորտային արտանետումները 2013թ-ին կազմել են 261 հազ. 400 տ, որի 54.2%-ը բաժին է ընկել ավտոտրանսպորտին, 45.8%-ը` արտանետման անշարժ աղբյուրներին: Այս մասին հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը կազմել է 119 հազ. 700 տ: Արտանետման անշարժ աղբյուրների քանակը կազմել է 3 176, որոնց 77.0%-ն ունեցել են սահմանային թույլատրելի հաստատված չափորոշներ: Արտանետման անշարժ աղբյուրներից անջատված վնասակար նյութերի քանակը կազմել է 314 հազ. 400 տ, որի 61.9%-ը որսվել է, մնացած 38.1%-ը` արտանետվել մթնոլորտ:
 Ավտոտրանսպորտից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը 2013թ. կազմել է 141հազ. 700 տ: Դրանց մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել ածխածնի օքսիդը` ընդհանուր արտանետումների 72.4%-ը, ցնդող օրգանական միացությունները` 16.4%, ազոտի օքսիդները` 10.8%:
3. Հանրապետության մեկ բնակչի հաշվով արտանետումները կազմել են 39.6 կգ, իսկ մեկ քառ. կմ-ի հաշվով (առանց Սևանա լճի հայելու մակերեսի)` 4.2 տ:
 Մթնոլորի աղտոտումը մեծ վտանգ է ներկայացնում մարդու առողջության վրա: Այրման հետևանքով արտանետված կապարը առաջեցնում է մաշկային, ստամոքսային հիվանդություններ, ազդում է օրգանիզմի աճին: Մթնոլորտի աղտոտումը նպաստում է քաղցքեղի առաջացմնաը: Եթե մարդիկ շնչեն դեռ մթնոլորտ չհասած գազը(CO) ապա մարդիկ կարող են նաև մահանալ:
4. Շրջակա միջավայրի վրա մարդու գործունեության բացասական հետևանքների կանխորոշման, կանխման, նվազեցման, սահմանված պահանջներին համապատասխան բնակչության առողջության, բնականոն կենսագործունեության և բարեկեցության ապահովման միջոցառումների համալիր : Շրջակա միջավայրի պահպանութան հիմնական խնդիրներն են շրջակա միջավայրի բնական վիճակի պահպանումը , վերականգնումը , վնասազերծումը, բնական պաշարների խելամիտ օգտագործումը, շրջակա միջավայրի վրա ֆիզիկաքիմիական, կենսաբանական ևվնասակազդեցությունների նվազեցումն ու կանխ

Էկոլոգիա

1.Համեմատել հիմանական վառելիքային ռեսուրսները (նավթ, բնական գազ, ածուխ): Դիտարկելով դրանք տնտեսական, ռեսուրսապահովության և էկոլոգիական տեսանկյուններից:
2.Համեմատել էլեկտրաէներգիա ստացման ավանդական և այլընտրանքային աղբյուրները, առանձնացնելով դրանց դրական և բացասական կողմերը:

1.Նավթը բաղկացած է ածխածնից, ջրածնից, ազոտից, ծծումբից և թթվածնից:
 Նավթն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում` բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում` ջրային բույսերի, կենդանիների ու միկրոօրգանիզմների մնացորդների քայքայումից: Վառելիքային ռեսուրսներից նավթը համարվում է ամենակարևորը:
 Նավթի վերամշակումից ստանում են բենզինի տարբեր տեսակներ, դիզելային վառելիք, մազութ: Նավթից ստացված հումքից արտադրում են արդյունաբերության, գյուղատնտեսության, կենացաղի համար կարևորագույն քիմիկատներ:
 Նավթը արդյունահանվում է երկրի կեղևում գտնվող նավթաբեր շերտերից: Այդ հորատանցքները փորվում են ինչպես ցամաքի, այնպես էլ ծովի հատակին:
 Նավթը տեղափոխվում է հիմնականում երեք եղանակով` նավթամուղներով, երկաթուղով, նավերով:
Նավթամուղերի կառուցման ընթացքում ավերվում են էկոհամակարգերը, որորվհետև դրանք հաճախ անցնում են անտառապատատ տարածքներով: Եթե նավթամուղը անցնում է ջրային ավազանների հատակային մասով, ապա այս դեպքում մեծանում է ջրային ավազանների նավթամթերքներով աղտոտվելու ռիսկը: Հսկայական է տրանսպորտի դերը մթնոլորտն աղտոտման գործում:
Ներկայումս նավթի համաշխարհային ծավալները գնահատվում են շուրջ 140 մլրդ տոննա: Սպառման ներկայիս տեմպերի պահպանման դեպքում այն մարդկությանը կբավականացնի մոտ 40 տարի: Նավթ արդոյւնահանվում է աշխարհի շուրջ 70 երկրներում, սակայն առաջատար են հետևյալ երկրները` Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը և այլն:
 Բնական գազը օգտակար անհամ, անոտ և անգույն գազային միացություն է, օգտակար հանածո, որն առաջացել է երկրի ընդերքում: Երկրի ընդերքում բնական գազը գտնվում է միայն գազային վիճակում, պարունակվում է ապարների շերտերում:
 Բնական գազի կազմի մեջ գերակշռում է մեթանը(CH4)` 92-98 %, որոշակի քանակությամբ կարող են հանդիպել նաև ածխաջրածնային այլ միացություններ`  էթան(C2H6), պրոպան(C3H8), բութան (C4H10) և այլն:
Բնական գազի պաշաներով հարուստ երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Կանադան, Նիդեռլանդները, Իրանը, Չինաստանը, Նորվեգիան, Ինդոնեզիան:
 Ներկայումս գազի տեղափոխման հիմնական միջոցը խողովակաշարերն են:
 Բնական գազը հսկայական դեր ունի ինչպես կենցաղում, այնպես էլ արդյունաբերության մեջ: ՋԷԿ-երում օգտագործվող  վառելիքների շարքում այն զիջում է միայն ածխին: Սակայն այս ոլորտում գազի դերը անընդհատ աճում է: Բնական գազը մեծ ծավալներով օգտագործվում է մետաղամշակման ոլորտում:
Ածուխը ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածո է, որն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում:
Ածուխը երեք հիմնական հանածո վառելիքներից (նավթ և գազ) ամենաէժան, ամենատարածված, ամենաառատ և շրջակա միջավայրի համար ամենավտանգավորն է, այրվելով այն ինտենսիվորեն աղտոտում է մթնոլորտը:
Կախված հանքի խորությունից ածխի արդյունահանումը կարող է  կատարվել երկու եղանակով` ստորգենյա և բաց եղանակով: Երկու դեպքում էլ մեծ վնաս է հասցվում բնությանը:
Ածուխը երեք հիմնական հանածո վառելիքներից ամենատարածվածն է, նրա պաշարները դեռ 400 տարի կբավականացնեն մարդությանը:
Զարգացած արդյունաբերական երկրներից ածխի պաշարներով հարուստ են` ԱՄՆ-ը, ՌԴ-ն, ՀԱՀ-ը, Ավստրալիան, Կանադան, Լեհաստանը, Ուկրաինան:
2.Էլեկտրաէներգիայի ստացման ավանդական աղբյուրներն են` ՀԷԿ-ները, ՋԷԿ-երը, ԱԷԿ-երը և ՋՐԷԿ-երը:
Էլեկտրաէներգիայի ստացման ավանդական աղբյուրները ապահովում են մարդկությանը անհրաժեշտ էլեկտրաէներգիայի քանակը, սակայն մեծ վնաս են հասցնում բնությանը` Երկրի մթնոլորտ է արտանետվում մեծ թվով թունավոր գազեր ավելացնելով մթնոլորտում ածխածնի քանակը:
Էլեկտրաէներգիա ստացման այլընտրանքային աղբյուրներն են քամու էներգիան, արևի էներգիան և այլն:
Էլեկտրաէներգիա ստացման այլընտրանքային աղբյուրները վնաս չեն հասցնում բնությանը, բայց չեն ապահովում մարդկությանը անհրաժեշտ էլեկտրաէներգիայի քանակը: