среда, 24 сентября 2014 г.

Դպիրի ընթերցարան

Կարդացել եմ Դպիրից 2 նյութ` <<Ներեցեք, որ խցկվում եմ Ձեր երազի մեջ>> և <<Հոգևոր զարգացման խարույկ>> նյութերը:                                                                                                                         Առաջին նյութը կարդալով ես հասկացա, որ ցանկացած տարածության մեջ գոյություն ունի կյանք և կենդանություն: Եվ մեր կողքին ապրում են տեսակներ,   որոնց մասին մենք անգամ չենք էլ կարող պատկերացնել:                                                                                                                             Երկրորդ նյութում խոսքը այն մասին է, որ ցանկացած հաջողության և արդյունքի հասնելու համար պետք է անցնել դժվարությունների միջով:

среда, 17 сентября 2014 г.

10-րդ դաս.: Թարգմանական նախագիծ,

Բրազիլական <<Կորինտիանսը>> թիմի հարձակվող Ալեշանդրե Պատոյի համար պահանջում է 15 միլիոն եվրո, ով վերջերս ցանկություն հայտնեց վերադառնալ Եվրոպա: Ֆուտբոլիստը հաշվարկում է նոր ակումբում ստանալ տարեկան 3 միլիոն եվրո: Նրա տեղափոխությունը Իտալիա հավանական է, սակայն չի բացառվում, որ նա կտեղափոխվի <<Մոնակո>> կամ <<Վոլֆսբուրգ>>, ովքեր ևս հետաքրքված են բրազիլացու ծառայություններով:

Գրական խաղ բոդլերյան մոտիվներով: Փուլ II: Ես՝ քո մասին:

Շառլ Բոդլերը լինելով մեծամիտ` շատ կոպիտ էր արտահայտում իր կարծիքը և հենց դա էր պատճառը, որ ժողովուրդը նրան չէր ընդունում:Նա չէր ընդունում հասարակը և ձգտում էր կարելության:Իմ կարծիքով կարող էր հասնել փառքի, սակայն նրան խանգարեց իր մտածելակերպն ու բնավորությունը: Կոպիտ լինելով`վիրավորում էր ոչ միայն անհատների,այլ ընդանրապես մարդ արարածին:Իր աշխատանքներից մեկում նա մարդուն համեմատեց շան հետ: Եվ հենց իր մեծամտությունն էր պատճառը, որ նա այդպես էլ չկարողացավ երջանիկ լինել:

Գրական խաղ բոդլերյան մոտիվներով: Փուլ I:

- Ամենից շատ ո՞ւմ ես սիրում դու, ասա՝, հանելուկ- մարդ, հո՞րդ, մո՞րդ, քրո՞ջդ, թե՞ եղբորդ:

Նրանք իմ կյանքի մի մասն են և նրանց միջև տարբերություն դնելը ճիշտ չէ:

- Բարեկամների՞դ:

Մարդն իր կյանքում հանդիպում է դժվարությունների և դրանք հաղթահարելու ճանապարհին նրան օգնում են բարեկամները:

- Հայրենի՞քդ:

Հայրենիքը քեզ տալիս է ամեն ինչ, բայց մի պայմանով, որ երբեք չդավաճանես նրան:

- Գեղեցի՞կը:

Գեղեցիկն այն ամենն է ինչը քեզ բավականություն է պատճառում:

- Ոսկի՞ն:

Ոսկին ամենքին չէ որ արժանի է, բայց ցավոք նա չի ընտրում թե ում մոտ հայտնվի: