- Ամենից շատ ո՞ւմ ես սիրում դու, ասա՝, հանելուկ- մարդ, հո՞րդ, մո՞րդ, քրո՞ջդ, թե՞ եղբորդ:
Նրանք իմ կյանքի մի մասն են և նրանց միջև տարբերություն դնելը ճիշտ չէ:
- Բարեկամների՞դ:
Մարդն իր կյանքում հանդիպում է դժվարությունների և դրանք հաղթահարելու ճանապարհին նրան օգնում են բարեկամները:
- Հայրենի՞քդ:
Հայրենիքը քեզ տալիս է ամեն ինչ, բայց մի պայմանով, որ երբեք չդավաճանես նրան:
- Գեղեցի՞կը:
Գեղեցիկն այն ամենն է ինչը քեզ բավականություն է պատճառում:
- Ոսկի՞ն:
Ոսկին ամենքին չէ որ արժանի է, բայց ցավոք նա չի ընտրում թե ում մոտ հայտնվի:
Комментариев нет:
Отправить комментарий