четверг, 2 октября 2014 г.

Էկոլոգիա

1.      Ինչու են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ «Էկոլոգիա» գիտությունը:
2.     Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը: Ինչպես եմ միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Ինչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման գործում:
3.     Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:
4.      Ինչ է սպասվում մեզ ապագայում:

1. էկոլոգիական գիտությունները մեզ պատկերացում են տալիս բնության պահպանման մասին: Էկոլոգիան  գիտություն  է կենդանի օրգանիզմների և նրանց համակեցությունների միմյանց միջև ու շրջակա միջավայրի միջև հարաբերությունների մասին: Էկոլոգիան առաջացել է, որպեսզի հնարավորինս կանխվի մարդու ներգործությունը բնության վրա:
2. Այսօր մարդու առողջությունը շատ ավելի վտանգված է քան դարեր առաջ: Ամենաառաջնայինը` օդի աղտոտվածություն և կանաչ տարածությունների ոչնչացում: Բնությունը մարդուն ի սկզբանե տվել է ամեն ինչ, բայց մարդը անխնա է օգտվել բնության բարիքներից և դարերի ընթացքում մարդու ներգործությունը բնության վրա մեծացել ու հասել է հսկայականի: Բնության ռեսուլսները պետք է խելամտորեն օգտագործել, այլապես դրանք կսպառվեն և մարդկությունը կկանգնի մեծ խնդիրների առաջ:
3.Պետք է ձեռնարկել պետական միջոցառումներ: Անհրաժեշտ է կետեր մցնել օրենսդրության մեջ: Բայց առաջին հերթին պետք է յուրաքանչյուրը գիտակցի բնության պահպանության կարևորությունը և յուրաքանյուրը օրինակ ծառայի դիմացինին: Եվ այդ դեպքում ամեն ինչ կընկնի իր տեղը:
4.Ասել թե գիտությունը ավելի կզարգանա կնշանակի ոչինչ չասել, բայց հուսանք, որ գիտության զարգացման հետ համընթաց չի մեծանա բնությանը հասցված վնասը:

Комментариев нет:

Отправить комментарий